close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա, Հունաստանն էլ օգնություն է առաջարկում

Աշխարհ

30 Հուլիսի 2021, 16:00
 Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա, Հունաստանն էլ  օգնություն է առաջարկում

Ռուսական Be-200 հրշեջ ինքնաթիռներն օգնում են թուրք հրշեջներին՝ մարել Անթալիայի նահանգի խոշոր անտառային հրդեհը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ում:

Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև ցանկություն է հայտնել, որ «Թուրքիայի հարավում անտառային հրդեհը հնարավորինս շուտ մարվի և նվազագույն վնասներ պատճառի»:

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիայում տեղի ունեցած անտառային հրդեհների մասին: Զելենսկին խոստացել է օգնել Թուրքիային լայնածավալ հրդեհների դեմ պայքարում:

«Ես անկեղծ ցավակցություն հայտնեցի իմ ընկերոջը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին, լայնածավալ հրդեհների կապակցությամբ: Ուկրաինան Թուրքիային կտրամադրի անհրաժեշտ բոլոր օգնությունները: Մեր հրշեջ ինքնաթիռը վաղը  կթռչի Թուրքիա: Ուկրաինացի ժողովուրդը այս դժվարին պահին կլինի բարեկամ թուրք ժողովրդի հետ»,- գրել է Զելենսկին թվիթերյան էջում:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հինգշաբթի Twitter-ի իր էջում հայտնել է, որ թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ինքն առաջարկել է Թուրքիային հրդեհների մարման հարցում օգնություն, եթե նա խնդրի այդ մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica