close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նարեկ Մանթաշյանը դատարան է հրավիրվել Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով նիստին

Քաղաքական

29 Հուլիսի 2021, 19:20
 Նարեկ Մանթաշյանը դատարան է հրավիրվել Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով նիստին

«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը որպես մեղադրյալ օգոստոսի 5-ին հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատական քննությանը։ Գործը վարույթ է ընդունվել հուլիսի 13-ին։ Գործով դատավոր է նշանակված Արման Հովհաննիսյանը։

Գործով որպես տուժող ներգրավված է Երևան քաղաի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։

Մեղադրական եզրակացությամբ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. ապրիլի 8-ին իր [email protected] աշխատանքային հասցեին Պետրոս Պետրոսյան անունով գրանցված օգտագիրոջը պատկանող petros.petrosyan2bk.ru էլեկտրոնայի հասցեից ստանալով Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ, այն մասին, որ վերջինս ենթարկվել է քթի վիրահատության, օրենքով չնախատեսված կարգով, առանց Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կայքի գաղտնիությունը, նշված անձական գաղտնիք համարվող տեղեկությունը 2020թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հրապարակելու եղանակով տարածել է՝ հասու դարձնելով երրորդ անձանց՝ այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Նարեկ Մանթաշյանը նախաքննության ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica