close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևի հրահանգն էր Հայկ Մարությանին՝ արտահերթ նիստով բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը

Հասարակություն

29 Հուլիսի 2021, 18:08
 Ալիևի հրահանգն էր Հայկ Մարությանին՝ արտահերթ նիստով բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը

Միայն թուրքերը այս պահին կխոսեին Հայաստանում որևէ գերատեսչության աշխատավարձի բարձրացման մասին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետարանի ավելի քան 2000 աշխատակիցների աշխատավարձերի՝ 30-100 եւ ավելի տոկոսով բարձրացնելու մասին։

«Արտահերթ նիստ հրավիրել և այդ արտահերթ նիստում քննարկել աշխատավարձի բարձրացում, դա Էրդողանի և Ալիևի հրահանգն էր անմիջականորեն Նիկոլի միջոցով Հայկ Մարությանին»,-ասաց նա։  

Եթե արտահերթ պետք է հրավիրեր Երևանի ավագանի կոչեցյալը, նշեց Սոնա Աղեկյանը, ապա նրանք պետք է քննարկեին իրենց ֆիզիկապես, նյութապես, բարոյապես աջակցությունը մեր երկրի անվտանգությունը սահմանին պահպանող մեր զինվորներին։

«Ես հարց ունեմ Երևանի ավագանու անդամներին՝ նրանց չի՞ հետաքրքրում մեր սահմանների անվտանգությունը, նրանց չի՞ հետաքրքրում մեր երկրի լինելիությունը․ նախ պիտի ունենանք մայրաքաղաք, որ իրենք էլ այնտեղ լինեն ավագանի, և ունենանք քաղաքապետարան, որի աշխատակազմն էլ աշխատավարձ ստանա։ Եթե թուրքը մեր սահմանին է՝ ինչպե՞ս են նրանք պատկերացնում իրենց հետագա գործունեությունը, էդ ինչի՞ հաշվին պիտի իրենց աշխատավարձերը բարձրացնեն»,-ասաց նա։

Այստեղ մեր գործը թուրքի հետ է, արձանագրեց Սոնա Աղեկյանը, այսինքն, թուրքը պատվեր է իջեցրել ՀՀ բոլոր սորոսականներին բարձր վարձատրել, որպեսզի եթե նրանցից որևէ մեկի մեջ էլ հանկարծ հայի ոգին արթնանա և նա փորձի ընդդիմանալ, աշխատավարձի բարձրացումով նրան լռեցնեն։

Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանը Yerkir.am-ին ասաց, որ եթե Երևանի բյուջեն թույլ է տալիս բարձրացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը, ապա ինքը դրա մեջ վատ բան չի տեսնում։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը այսօրվա կյանքով ապրելու համար այնքան էլ բարձր չէին, ավելին՝ բավականին ցածր էին ու մարդիկ եթե չստանային պարգևավճարներ, իրենք իրոք չէին կարողանա հոգալ իրենց ծախսերը։ Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, որովհետև ես այն ժամանակ էլ անընդհատ առնչվում էի այդ նույն խնդրի հետ, որ ասւոմ էի՝ այսինչ պաշտոնում ինչո՞ւ նորմալ մարդ չի գալիս աշխատելու, ասում էին՝ այդ աշխատավարձով լավ մասնագետները չեն համաձայնում գալ աշխատելու։ Եթե հիմա նորմալ աշխատավարձ տալով լուծելու են կադրերի խնդիրը, կարծում եմ, դրանից քաղաքը միայն շահելու է»,-ասաց Աննա Ջավախյանը։

Նա ծիծաղելի է համարում կարծիքները, որ աշխատավարձ բարձրացնելը Փաշինյանի թիմի կաշառքն է աշխատակիցներին, քանի որ վստահ է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքական պրոցեսներին չեն մասնակցել։

Աննա Ջավախյանը համարում է, որ քաղաքապետարանում կադրային վերադասավորումները արվել են՝ պարգևավճարներով լավ կադրերին գայթակղելով, բերելով, հիմա էլ անհրաժեշտ է բարձրացնել աշխատավարձերը, որպեսզի նրանք մնան։

Սոնա Աղեկյանը հակադարձում է՝ 3 տարի անընդմեջ պարգևավճար տվեցին, պահեցին իրենց թիմում, որպեսզի կարողանան «այս ցեղասպանույունը իրականացնել, հողերը տալ իրենց պատվիրատուին, հիմա էլ եկել՝ հասել են այն հանգրվանին, որ աշխատավարձ են բարձրացնում։

«Իսկ ի՞նչ են արել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները 3 տարում, որ արժանացել են աշխատավարձի բարձրացման․ բոլոր գերատեսչություններում երևանցիների դիմումը կամ բողոք-նամակը մնում է անպատասխան, դուռը ծեծում ես՝ անպատասխան, կաշառակերությունը դե աննախադեպ է, Հայկ Մարությանն էլ իր արժանապատվությունը գնահատել է 2 միլիոն դրամ»,-ասաց Սոնա Աղեկյանը։

Նա զարմացած է, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն այսօր լուռ էին, ասում է՝ աշխարհի առջև մենք պետք է ուղղակի խոնարհված ապրենք, որովհետև թուրքը մտել է մեր սահման, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պատասխանատվություն չեն զգում կանգնելու հայերնիքի պաշտպանի կողքին։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica