close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է Սյունիքի համայնքապետերի համար կազմակերպած ստորագրահավաքին

Քաղաքական

24 Հուլիսի 2021, 15:10
 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է Սյունիքի համայնքապետերի համար կազմակերպած ստորագրահավաքին

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է Սյունիքի  համայնքապետերի  համար կազմակերպած ստորագրահավաքին: Այս մասին հայտնում են ԱԱԾ պահեստազորի սպաների միության էջում:

«Երկրորդ օրն է Հյուսիսային պողոտայում մեկնարկել է Գորիսի ու Քաջարանի համայնքապետեր Առուշ Առուշանյանին ու Մանվել Փարամազյանին, Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին ազատազրկումից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը։

Որքան էլ փորձենք հեռու մնալ որակումներից, սույն անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում, մանավանդ որ դրանք գրեթե անմիջապես եկան հաջորդելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, դրանց նախորդած իրադարձություններին։

Պարոն վարչապետ, երկրին պատուհասածը որքան էլ ընդդիմության հետ մեկտեղ է պահանջում ողջամտության դրսևորում, այդուհանդերձ փաստական իշխանությունը Դուք եք, և հետևաբար առաջաքայլի պատասխանատվությունը ձերն է։ Դուք պարզապես պարտավոր եք կարգավորել ներքաղաքական մթնոլոտը, միավորել հանրությանը, կազմակերպել արտաքին վտանգին դիմակայելը։

Մենք միանում ենք ստորագրահավաքին և գտնում, որ անազատության հետ չկապված այլ խափանման միջոց կիրառելու պայմաններում հնարավոր է հետագայում ապահովել նշված անձանց նկատմամբ արդար ու թափանցիկ դատաքննություն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica