close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ․ այս նախարարությունը շարունակում է ստել

Քաղաքական

24 Հուլիսի 2021, 12:11
 Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ․ այս  նախարարությունը շարունակում է ստել
Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր Սևակ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ․ այս նախարարությունը շարունակում է ստել
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ՝ հուլիսի 23-ին հաղորդագրություն տարածեց, թե՝ «Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
 
Այսօր քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանցից մեկի՝ Արման Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
 
Ի՞նչ կարելի է հասկանալ այս հաղորդագրությունից։ Թերևս այն, որ ՊՆ-ն շարունակում է շարժվել արծրունհովհաննիսյանական ոճով․ ինչպե՞ս կարող է ստանալ թեթև հրազենային վիրավորում, բայց վիճակը լինի ծայրահեղ ծանր։ Ինչո՞ւ է պաշտպանության նախարարությւոնը մշտապես «թեթևացնում» իրավիճակը, ինչո՞ւ է անլուրջ վերաբերվում ՀՀ զինծառայողի կյանքին։
 
Կարծում ենք, որ պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն ՊՆ այն պաշտոնյաները, որոնք կոծկում են իրականությունը, հանրության աչքին թոզ փչում և սահմանային ծայրահեղ լարված իրավիճակը ներկայացնում որպես թեթև խնդիր։
 
Չի կարող թշնամու անօդաչուն Երասխի երկնքով ման գա ժամը 23։00-ին, ամբողջ ինտերնետը ողողվի այս նորություններով, ՊՆ-ն քնի, առավոտյան նոր հաղորդագրություն տարածի, թե գիշերն այսպիսի բան է եղել։
 
Սա անլուրջ մոտեցում է։
 
Հանրությունն իրավունք ունի իմանալ ճշմարտությունը մեր սահմաններում կատարվողի մասին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica