close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրեթե 10 ամիս առանց ԳՇ պետ. Ադրբեջանում ԳՇ նոր պետ է նշանակվել

Տարածաշրջան

23 Հուլիսի 2021, 16:57
 Գրեթե 10 ամիս առանց ԳՇ պետ. Ադրբեջանում  ԳՇ  նոր պետ է նշանակվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրաման է ստորագրել գեներալ-լեյտենանտ Վելիև Քերիմ Թոֆիկ օղլուին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու մասին. հաղորդում է AzerTAc- ը:

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը փաստացի չի ունեցել ԳՇ պետ. Թուրքիայի պահանջով նախքան պատերազմը ԳՇ նախկին պետ Նեջմեդդին Սադիգովը հեռացվել էր հրամանատարությունից։ Պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո Սադիգովը չէր երևացել հանրությանը։ Պատերազմի օրերին նրա անունը հանվել էր նախարարության պաշտոնական կայքի «Կառուցվածքային ստորաբաժանում» բաժնից։ «Տեղեկատվությունն այն մասին, որ գեներալ Նաջմեդդին Սադիգովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, իրական չէ»,- հոկտեմբերին հաղորդել էր Ադրբեջանի ՊՆ-ն։

Փաստորեն, այն տեղեկությունը, որ Սադիգովին պաշտոնից հեռացնելը եղել է Թուրքիայի պահանջը, համապատասխանում է իրականությանը։ Սադիգովը թեև վերապատրաստում է անցել Թուրքիայում, այնուամենայնիվ, համարվում է երկրի զինվորականության ռուսամետ պաշտոնյաներից մեկը, իսկ Թուրքիան Ադրբեջանից պահանջել է իրականացնել «ռուսամետ» զինվորականների՝ ԶՈՒ–ից հեռացման գործընթաց, որը մինչ օրս էլ շարունակվում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica