close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն ու իր մանկության ընկեր՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Վարդավառին նորից Տավուշ կմեկնեն․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

23 Հուլիսի 2021, 08:56
 Փաշինյանն ու իր մանկության ընկեր՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Վարդավառին նորից Տավուշ կմեկնեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, այլ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այս տարի հուլիսի 25-ն է։ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մտադիր են այս տարի էլ հայրենի Տավուշում մասնակցել այդ տոնակատարությանը։

Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արդեն հրահանգվել է, որ այդ օրը ոստիկանական մեծ խմբեր ուղեկցեն տավուշցի պաշտոնյաներին հայրենի մարզում։ Խոսքը մոտ հազար ոստիկանի մասին է, որոնց զգալի մասը, բնականաբար, կլինի քաղաքացիական հագուստով՝ մասովկան եւ անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ անցած տարի եւս էլիտար տավուշցիները կորոնավիրուսի թեժ սեզոնին Ծիրանիում բազմամարդ խնջույք էին կազմակերպել, ապա տոնական օրը շարունակել Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի գյուղում՝ Ենոքավանում, սակայն հետագայում «կռուտիտ» եղան, թե պաշտոնական ընթրիք էին կազմակերպել։ Թե այս տարի ինչպես են պատրաստվում նշել, մեզ չհաջողվեց պարզել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica