close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր վերջնաժամկետն է. Սահմանադրական դատարանից դեռ տեղեկություն չկա. Վարդևանյան

Քաղաքական

17 Հուլիսի 2021, 15:15
 Այսօր վերջնաժամկետն է. Սահմանադրական դատարանից դեռ տեղեկություն չկա. Վարդևանյան

ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ քննել է հունիսի 20-ի  ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 4 քաղաքական ուժի բողոքները։ Այնուհետև ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ, այսօր օրենքով սահմանված վերջին օրն է, որ ՍԴ-ն պետք է հրապարակի իր որոշումը։ Ունենք հետևյալ իրավիճակը. ամիս 17-ն է, օրվա կեսն արդեն անցել է, բայց ՍԴ-ից դեռ նորություն չկա։ Նորմա՞լ է սա։ Ոչ այնքան։ Այդյոք նշանակում է, որ արդեն կանխորոշված է։ Եկեք ձեռնպահ մնամ: «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսի ընթացքում այս մասին ահազանգեց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքը ներկայացնող Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ իրենք ՍԴ դիմումը ներկայացրել էին Սահմանադրական արդարադատության ակնկալիքով։

«Միանշանակ է՝ այն, որ ՍԴ դիմումի շրջանակներում բավականին ծավալուն թե վերլուծական, թե խնդիրների բացահայտման, ընդհուպ կարծես հետաքննչական, քննչական գործողություններ էինք կարողացել անել, փաստ է»,- ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica