close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխարհը կորոնավիրուսի երրորդ ալիքի շեմին է. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Աշխարհ

14 Հուլիսի 2021, 22:07
 Աշխարհը կորոնավիրուսի երրորդ ալիքի շեմին է. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թվի աճի հիմնական պատճառը «Դելտա» շտամն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արտակարգ հանձնաժողովի նիստի բացմանը հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Դելտա» շտամը վարակումների ներկայիս աճի հիմնական պատճառներից է, այն օգտվում է սոցիալական փոխգործակցության ու մարդկանց տեղաշարժի աճից»,- նշել է նա:

Գեբրեյեսուսի խոսքով՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնակչության պատվաստումների մակարդակի աճը սկսել էր տալ դրական արդյունքներ, նվազել էր մահացությունների թիվը: Սակայն նա հայտնել է, որ այժմ իրադրությունը կրկին փոխվում է և աշխարհը կորոնավիրուսի «երրորդ ալիքի շեմին է»:

«Նախորդ շաբաթ արդեն չորրորդ անընդմեջ շաբաթն էր, որի ընթացքում աշխարհում աճել է կորոնավիրուսով վարակումների թիվը: 10 շաբաթվա նվազման ցուցանիշներից հետո սկսել է աճել նաև մահացության մակարդակը»,- հայտնել է Գեբրեյեսուսը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica