close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ր ուժին են հարում և ովքե՞ր են արցախահայությանը վիրավորողները

Խմբագրի անկյուն

8 Հուլիսի 2021, 17:40
 Ո՞ր ուժին են հարում և ովքե՞ր են արցախահայությանը վիրավորողները

Ֆեյսբուքյան օգտատեր ոմն Գրիգոր Ֆնդիկյան, որը նաև հարում է իշխող «Քաղաքացիական պայմանագրին», օրերս աղմկահարույց գրառում էր կատարել, որում, տուրք տալով փաշինյանական զանգվածի շրջանում մոլեգնող տրամադրություններին, հայտարարել էր, թե «…արդեն մոտ 100 գերի վերադարձել է և այս տղաների մեջ գոնե մեկ Արցախցի չկար գերեվարված ու հիմա Արցախցիները վայնասուն են բարձրացնում թե կապիտուլացիա է ստորագրվել տո դուք էտ աստիճան թքած ունեիք ձեր հողի վրա, որ վախեցել էիք նույնիսկ առաջ գնալ, առաջին կապիտուլյանտները հենց դուք եք, որ տեղանքին ծանոթ լինելով չեք օգնել տղաներին մոլորությունից, առաջին փախնողները դուք եք եղել ձեր ֆեյք հրամանատարների հետ միասին, դավաճան գնդապետների և գեներալների հետ միասին…»:

Բնականաբար, հայրենավաճառ իշխանություններին հարող ոմն սուբյեկտի այս կիսագրագետ և հայ ժողովրդի մեջ հանցավոր պառակտում ներարկող գրառմանը չէինք անդրադառնա, եթե հարկ չհամարեինք ուսումնասիրել այն հավանության արժանացրած որոշ անձանց և շրջանակներին:

Ուսումնասիրելով շուրջ 300 մարդու հավանություն (դրանցից շուրջ 100-ը դրել էին «սրտիկ» նշանը, ավելի քան 600 հավանության նշան զետեղած անձանցից ուսումնասիրել ենք առաջին 200 օգտատերերի էջերը)՝ պարզեցինք բավականին ուշագրավ, բնականաբար՝ նաև մտահոգիչ պատկեր:

Այսպես՝ եթե ուսումնասիրված 300-յակի ցանկից դուրս հանենք մի շարք կեղծ օգտատերերի և անհայտ (չկան լուսանկարներ կամ տվյալներ) էջերը, ապա արցախահայությանը վիրավորող և ծայրահեղ վտանգավոր գրառումը հավանության արժանացրած հայտնի անձինք, գրեթե առանց բացառության, հարում են Փաշինյանի քաղաքական ուժին կամ, այլ կերպ ասած, Նիկոլի մոլի հետևորդներ են: Այդ անձանց հիմնական մասը խանդավառ կերպով պրոպագանդում է Փաշինյանի նախընտրական «Ապագա կա՛» կարգախոսը, շատերը՝ «դուխով» են, որոշ անձինք՝ «Հանրաքվեին՝ այո՛»-ի պաստառներով են (վերստին Նիկոլի երկրպագուներ): Հավանության արժանացնողների որոշ շրջանակ էլ, եթե էջի գլխավոր լուսանկարով ուղղակի չի մատնում նրա՝ Նիկոլի երկրպագու լինելը, ապա բավական է հպանցիկ ուսումնասիրել նրա էջը, և միանգամից ջրի երես դուրս կգա նրա՝ «նիկոլական կաստային» պատկանելու իրողությունը:

Արցախահայությանը վիրավորող նշյալ գրառումը հավանողների մեջ կան նաև հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող ևս երկու քաղաքական ուժի մեկական ներկայացուցիչներ կամ երկրպագուներ: Առաջինը Հայաստանի եվրոպական կուսակցությունն է, որի նախագահը հայտնի ռուսատյաց և արևմտամոլ Տիգրան Խզմալյանն է, երկրորդը՝ Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը, որի ղեկավարներն էին կրկին մոլի ռուսատյաց և արևմտամոլ, միևնույն ժամանակ՝ Փաշինյանի հայադավ ծրագրերի գործիքակազմը համալրած Լևոն Շիրինյանն ու Արման Բաբաջանյանը: 

Արդեն քաղաքական-բովանդակային առումով պարզորոշ է, թե հիմնականում ում կողմից է գեներացվում արցախահայությանը վիրավորող, նրանց հանդեպ ատելություն տարածող և հայ ժողովրդին պառակտող տեղեկատվությունը ու տարածվում, և որ քաղաքական ուժի հետևորդների համար է արցախահայությունը տարբերվում միասնական հայ ժողովրդից, որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են Արցախը համարում ՀՀ-ի ուսերին ընկած ծանր բեռ, իսկ Արցախից ազատվելը՝ մեծագույն հաջողություն:  

Արցախի և արցախահայության դեմ ուղղված գրառումը հավանողների քաղաքական հայացքները ներկայացնելուց զատ, հետաքրքիր է նաև այդ խմբերի բնակության աշխարհագրությունը: Հավանողների թվով առաջին տեղում է ՀՀ-ն, երկրորդում՝ Ռուսաստանը՝ իր ամենամոտ ու հեռավոր մարզերով, երրորդում ԱՄՆ-ն է (հիմնականում՝ Լոս Անջելեսը): Բնականաբար, և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի ներկայացուցիչները չեն պատկանում դասական սփյուռքին, նրանք բոլորը վերջին տարիներին հեռացածներն են:

Լևոնիզմի և դրա անհաջող պատճեն նիկոլիզմի որդեգրած սկզբունքները կրող Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա աշակերտը՝ գավառականության և համազգային դավաճանության մարմնացում Նիկոլ Փաշինյանը, հայ ժողովրդի և հայոց պատմության առջև պատասխան են տալու ոչ միայն Արցախի հրեշավոր վաճառքի, այլև հայ ժողովրդի զգալի հատվածին ժամանակակից տեղեկատվական մեթոդների օգնությամբ ծայրաստիճան մոլորեցնելու, հայրենիքի և հայրենակիցների մի հատվածի դեմ տրամադրելու և, ամենակարևորը, արժանապատիվ հայ ժողովրդին անհայրենիք զանգվածների վերածելու փորձերի համար:

Հ.Գ. Ստորև ներկայացնում ենք արցախահայությանը վիրավորող, հայ ժողովրդին պառակտող հրապարակումը հավանության արժանացրած զանգվածի՝ մեր ուսումնասիրած խմբաքանակի առավել աչքի ընկած անձանց:

Պետք է բոլորը դեմքերով ճանաչեն Արցախի դեմ իրագործվող Մեծ դավաճանությանը սատարողներին:

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica