close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հասկանանք, թե ինչ են նշանակում այս թվերը. Կ. Վրթանեսյանը՝ ընտրությունների մասին

Քաղաքական

22 Հունիսի 2021, 17:54
 Հասկանանք, թե ինչ են նշանակում այս թվերը. Կ. Վրթանեսյանը՝ ընտրությունների մասին
«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Հասկանանք, թե ինչ են նշանակում այս թվերը.
 
Ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50.59%-ը։
 
Նիկոլը ստացել է գրանցված ընտրողների քվեների 26.49%-ը։
 
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 12.91%-ը։
 
Փոշիացրել են իրենց ձայները՝ 9.69%-ը։
 
Ընտրությունների այս արդյունքներով նիկոլաթուրքերը, ադրբեջանցիները, թուրքերը, ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիներն ամրագրեցին հայ ժողովրդի համաձայնությունը Արցախը հանձնելու և հայկական պետականության աստիճանաբար ապամոնտաժման հետ։
 
Հայ ժողովրդի անունից լեգիտիմացրին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի արդյունքները։
 
Ընդ որում, կրկնեմ, միայն 26.49%-ն են որոշել, որ մեզ պետություն պետք չէ։ Բայց դա ամբողջ աշխարհում երեկվանից ներկայացնում են՝ որպես բոլորիս կարծիք։
 
Ինչքանով հասկանում եմ, նույն սրամիտ օպերացիան պատրաստվում են Արցախում անցկացնել... Թե բա. «վստահության հանրաքվե»։ 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica