close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երկիրը Արտերկրէն». հրապարակի վրա է Վաչե Բրուտյանի նոր ժողովածուն

Մշակույթ

16 Հունիսի 2021, 20:20
 «Երկիրը Արտերկրէն». հրապարակի վրա է Վաչե Բրուտյանի նոր ժողովածուն

Հրապարակի վրա է սփյուռքահայ (ամերիկաբնակ) հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության նվիրյալ անդամ, ճանաչված մտավորական Վաչե Բրուտյանի նոր գիրքը՝ «Երկիրը Արտերկրէն» հոդվածների ժողովածուն:

Ինչպես նշված է գրքի առաջաբանում՝ տեղ գտած բոլոր հոդվածների առանցքը Երկիրն է։ Հոդվածները դաշնակցական մամուլից են:

«Ես երկիրը դիտել եմ արտերկրից։ Միաժամանակ փորձել եմ հայկական իրականության նկատմամբ աշխարհայացքս անդադար ամբողջացնել ու հարստացնել Հայաստան կատարած առնվազն 25 այցելություններովս։ Ինչքա՞ն եմ հաջողել, այլևս դուք պիտի դատեք։ Բնավ պատահական չէ, որ Սփյուռքում գրված այս հոդվածներն առանձին հատորով լույս են տեսնում․․․ Երևանում»,- գրել է Վաչե Բրուտյանը։

Գիրքը բաժանված է երեք գլխի՝ Հայաստան, Սփյուռք և քաղաքական-գաղափարական հարցեր, թեև բոլորի առանցքն էլ Հայաստանն է։

Yerkir.am-ի խմբագրակազմը մեծարժեք գրքի ծննդյան առիթով ջերմորեն շնորհավորում է սիրելի հայրենակցին, մտավորականին և հայապահպանության գործի անխոնջ մշակին՝ Վաչե Բրուտյանին, մաղթելով նրան հայրենաշեն գաղափարների ու ազգապահպան ծրագրերի իրականացում:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica