close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հայ էինք, պիտի մնանք հայ․ սրանք անում էին ամենը՝ մեր ազգային ինքնությունը խարխլելու համար․ Ռ․ Քոչարյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 20:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հայ էինք, պիտի մնանք հայ․ սրանք անում էին ամենը՝ մեր ազգային ինքնությունը խարխլելու համար․ Ռ․ Քոչարյան

Հիմա շատ ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչու եմ առաջադրվում՝ վերընտրվելու համար։ Ավելի լավ եմ պատկերացնում այն հարցերը, որոնք կան՝ ոռոգումն է, ձեր խմելու ջրի հարցն է, գյուղմթերքի մթերման հարցն է։ Բազմաթիվ այլ հարցեր են, եւ մենք գալիս ենք այդ հարցերին լուծում տալու համար։ Չենք կարող անցյալով, հուշերով ապրել․ մենք գալիս ենք ապագա կառուցելու համար,-արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ ժամանակին արվել է, կրկնապատկվելու է։ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ունի այդ վստահությունը, կարողությունը, եւ կա մի թիմ, որը ընդունակ է իր վրա վերցնել պատասխանատվություն՝ այս վիճակը շտկելու եւ երկիրը առաջ տանելու համար։

«Միասին պետք է փորձենք պաշտոններից հեռացնել այս իշխանությանը, որոնք ընդամենը 3 տարում քայքայեցին ամեն ինչ, տվեցին բազմահազար կորուստներ, հողեր, եւ սրանք իրավունք չունեն, նույնիսկ երես չպետք է ունենան մասնակցելու ընտրությւոններին։ Ծնկաչոք պետք է ներողություն խնդրեին մեր ժողովրդից։ Մենք ուզում ենք անվտանգ երկրո՞ւմ, թե՞ ապրել չոքած վիճակում՝ մտածելով, թե, իբչ, ճեն կրակում։ Մենք գալիս ենք համերաշխություն հաստատելու եւ ժողովրդին միավորելու համար»,-Արմավիրում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica