close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտունուց Երեւանի ինֆեկցիոն կենտրոն է տեղափոխվել 1-4 տարեկան 12 երեխա, նրանց մոտ հաստատվել է կլոստրիդիում դիֆիցիլե

Հասարակություն

14 Հունիսի 2021, 12:39
 Մարտունուց Երեւանի ինֆեկցիոն կենտրոն է տեղափոխվել 1-4 տարեկան 12 երեխա, նրանց մոտ հաստատվել է կլոստրիդիում դիֆիցիլե

Հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 պացիենտ, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև ընթացքով:

Նույն ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր, 30 լվացուկ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ:

Բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլակոկակրության և  մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխաներից և 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում:

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված երկու պացիենտների մոտ հայտնաբերվել է ներհիվանդանոցային վարակի հարուցիչ` Կլոստիդիում դիֆիցիլե, իսկ երկու նմուշներից մեկում` նաև այդ հարուցչի հակածինը: Նմուշները տեղափոխվել են նաև ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», որտեղ Կլոստրիդիում Դիֆիցիլեն հաստատվել է:

Այժմ աշխատանքներ են տարվում` բացահայտելու ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրի` ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը պարզելու ուղղությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica