close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քադաֆիի որդին պատրաստվում է առաջադրվել Լիբիայի նախագահի պաշտոնում. Times

Աշխարհ

12 Հունիսի 2021, 12:02
 Քադաֆիի որդին պատրաստվում է առաջադրվել Լիբիայի նախագահի պաշտոնում. Times

Լիբիայի գահընկեց արված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն և առաջադրվել Լիբիայի նախագահի պաշտոնում. գրում է The Times-ը:

Ըստ բրիտանական թերթի՝ նրան նախկինում տեսնում էին որպես Քադաֆիի իրավահաջորդ, բայց տասը տարի առաջ` «արաբական գարնանից» հետո, նրան գերեցին Լիբիայի անապատում, և այդ ժամանակվանից նա այլևս չի հայտնվում հասարակության առջև: Սեյֆ ալ Իսլամը բանտարկվել է, ցմահ ազատազրկման ենթարկվել, բայց հետո ազատ արձակվել: Իսկ Լիբիայում և Միջազգային քրեական դատարանում նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել: Նրան ճանաչողներն ասում են, որ Սեյֆը կարող է առաջադրվել՝ առանց ուշադրություն դարձնելու այդ դատական գործերին:

Լիբիայում ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 24-ին, բայց Քադաֆիի թեկնածության մասին ցանկանում են հայտարարել ավելի ուշ` երբ ընտրությունների մասին օրենքն արդեն ընդունվի: Հակառակ դեպքում` հակառակորդները կարող են խանգարել: Օրինակ` ներկայացնել դրույթ, ըստ որի` նախագահը կնշանակվի խորհրդարանի կողմից:

Ըստ Times-ի` Քադաֆին կարող է բախվել կյանքի սպառնալիքի. ԶԼՄ-ները հայտնում են, որ նրա հակառակորդ, գեներալ Հաֆթարը, որը նույնպես նախագահ դառնալու հավակնություններ ունի, ցանկանում է սպանել նրան: 

1 օր ջուր չի լինելու
22 Սեպտեմբերի 2021, 22:37 1 օր ջուր չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica