close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայի նախագահական ընտրություններում ամենահավանական հաղթողը ներկա նախագահ Բաշար ալ Ասադն է

Աշխարհ

26 Մայիսի 2021, 23:27
 Սիրիայի նախագահական ընտրություններում ամենահավանական հաղթողը ներկա նախագահ Բաշար ալ Ասադն է

Սիրիայի խոշոր քաղաքները զարդարված են նախագահ Բաշար ալ Ասադի լուսանկարներով, նրան գովաբանող պաստառներով: Այստեղ անցկացվում են նախագահական ընտրություններ, ինչն արդեն երկրորդ նախագահական ընտրությունն է տասը տարի առաջ սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում:

Շատերն են այստեղ ոգեւորված այս ընտրություններով, քանի որ ինչպես իրենք են ասում, ուզում են աշխարհի համար եւս մեկ անգամ իրենց ձայնը լսելի դարձնել: «’Իսկ այդ ձայնը հօգուտ նախագահ Բաշար ալ Ասադի է»,- ասում են նրանք:

Ընտրություններին մասնակցում են եւս երկու, սակայն շատ ավելի քիչ ծանոթ թեկնածուներ: Ինչ վերաբերում է երկրի հյուսիս-արեւելքին, որը գտնվում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալների վերահսկողության ներքո, քվեարկություն չի անցկացվելու: Չեն քվեարկելու նաեւ Իդլիբի գավառում, որը դեռեւս վերահսկում են ապստամբ ուժերը:

Ընտրություններն անցկացվում են Արեւմուտքի կողմից սկսված պատժամիջոցների պատճառով այստեղ տնտեսության ազատ անկման պայմաններում: Տնտեսությանը մեծապես վնասում են նաեւ կոռուպցիան, ներքին բախումները, կորոնավիրուսն ու արտաքին աշխարհի հետ Սիրիան կապող միակ ուղի համարվող Լիբանանում ֆինանսական ճգնաժամը:

Բոլոր հաշվարկներով, Ասադը կհաղթի այս ընտրություններում: Քվեատուփերը փակվելու են ուշ երեկոյան:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն


Պատերազմ եւ խաղաղութի՞ւն
24 Սեպտեմբերի 2021, 20:33 Պատերազմ եւ խաղաղութի՞ւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica