close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բուժաշխատողների աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել. «Փաստ»

Մամուլի տեսություն

8 Ապրիլի 2021, 08:15
 Բուժաշխատողների աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել. «Փաստ»

«Հանրապետության ողջ տարածքում նախորդ տարվա մարտից բուժաշխատողները ուժերի գերլարումով պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ Բացի դրանից, սեպտեմբերից, պայմանավորված պատերազմական իրավիճակով, նրանք դարձյալ մեծ ծավալի աշխատանք են կատարել։ Այժմ կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշները դարձյալ աճ են գրանցում՝ նոր լարվածություն առաջացնելով առողջապահական համակարգում:

«Փաստ» թերթը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե նշյալ համատեքստում բուժաշխատողները (խոսքը բոլոր օղակների բուժաշխատողների մասին է) ստացե՞լ են հավելավճարներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա 2020 թվականի մարտի 1-ից քանի՞ անգամ և ի՞նչ չափով:

Հարցրել էինք նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքանով է բարձրացել բուժաշխատողների աշխատավարձը։ Նախարարությունից պատասխանել են. «Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ բուժաշխատողներին վարձատրելու համար հավելավճարներ չի սահմանել: Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը՝ բուժաշխատողների աշխատավարձը, այդ թվում՝ հավելավճարը, սահմանվում է տվյալ ընկերության տնօրենի կողմից»: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ «2020 թվականի ընթացքում բուժաշխատողների աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica