close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը զինում է Ուկրաինային՝ ի պատասխան Արցախում պատերազմի ժամանակ ստացած ուկրաինական օգնության

Աշխարհ

7 Ապրիլի 2021, 15:07
 Ադրբեջանը զինում է Ուկրաինային՝ ի պատասխան Արցախում պատերազմի ժամանակ ստացած ուկրաինական օգնության

Ապրիլի 7-ին ադրբեջանական Boeing 747-83QF բեռնատար ինքնաթիռը ուղևորվել է Բաքվից Կիև։ Դա ցույց է տալիս Flightradar24 կայքը։

Նշենք, որ Silk Way West Airlines–ին պատկանող Boeing 747-83QF ինքնաթիռը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս զենք է տեղափոխել Ադրբեջան, ներառյալ՝ Ուկրաինայից։

Silk Way Airlines-ը Silk Way Holding–ին պատկանող կազմակերպություն է, որի 3 սեփականատերերից մեկը Իլհամ Ալիևի դուստր Արզու Ալիևան է, որը դեռևս 2010 թ.՝ 21 տարեկան հասակում էր դարձել սեփականատեր։ Silk Way Airlines ունի ռազմական տեխնիկա տեղափոխելու բավականին հարուստ փորձ. դեռևս 2005 թ., երբ ընթանում էր աֆղանական պատերազմը, ԱՄՆ ղեկավարությունը պայմանագիր էր կնքել Silk Way Airlines–ի հետ՝ Աֆղանստանում գտնվող ամերիկյան և միջազգային ուժերին ռազմական սպառազինություն մատակարարելու համար։

Այսպես  Ադրբեջանը փոխհատուցում է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ուկրաինայի կողմից տրամադրված աջակցությունը։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին իրավիճակը լարվել է Դոնբասում և Լուգանսկում. ՌԴ–ն և Ուկրաինան մեծ քանակությամբ զորք են տեղափոխում այնտեղ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica