close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսինե Բադալյանը վերստին դավաճանների շարքում է

Քաղաքական

2 Ապրիլի 2021, 17:12
 Լուսինե Բադալյանը վերստին դավաճանների շարքում է

Սիրելի՛ հայրենակից

2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ իշխանությունների դավաճանության արդյունքում թշնամուն է հանձնվել շուրջ քառորդ դար առաջ ազատագրված Արցախը: ՀՀ իշխանությունները, սակայն, վերացական հասկացություն չեն. նրանք կոնկրետ մարդիկ են, որոնց պետք է ցույց տալ մեկ առ մեկ: Հայ ժողովուրդը պետք է դեմքերով ու անուններով ճանաչի բոլոր նրանց, ովքեր հայոց պատմության մեջ մնալու են որպես հայ ժողովրդի, հայոց բանակի դեմ գործած պետական հանցագործներ և դավաճաններ:

Ճանաչի՛ր Արցախը հանձնողներին:

 Հ.Գ. «Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը. Լուսինե Բադալյան» վերտառությամբ հրապարակումից հետո (պատգամավորը հայտարարությունը տարածել էր 2020 թ. նոյեմբերի 16-ին՝ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացողների հարցերը լուծելու մասին» ցինիկ և հանցավոր հայտարարության առիթով) Yerkir.am-ը հրապարակեց «Քաղաքական պատասխանատվության եւ քաղաքացիական խիզախության ժամանակը»   վերտառությամբ նյութը և պատգամավոր Լուսինե Բադալյանին Թագուհի Թովմասյանի ու Գայանե Աբրահամյանի հետ  «ապաակտիվացրեց» դավաճանների շարքից:

Լուսինե Բադալյանը ոչ միայն չկատարեց իր խոստումը, այլև վերջին շրջանում դարձել է դավաճանների խմբակի գովքը երգող և Փաշինյանի հայրենադավ ու պետականակործան վարքագիծն ամեն կերպ արդարացնող պալատական սազանդար:

Ըստ այդմ՝ դավաճանների շարքում նա վերստին զբաղեցրել է իր ամոթալի տեղը:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica