Հայ դատի հանձնախումբը բրիտանական պատասխանատու մարմիններին շնորհակալություն է հայտնել ադրբեջանական «գովազդները» հեռացնելու համար
Քաղաքական

Հայ դատի հանձնախումբը և բրիտանահայ համայնքը, համագործակցաբար, դիմել են Լոնդոնում գովազդների տեղադրումը թույլատրող մարմիններին՝ դատապարտելով և իրենց վրդովմունքի խոսքն ասելով Լոնդոնի մետրոյում հայկական պատմամշակութային ժառանգությունը սեփականացնող ադրբեջանական պաստառների առկայության կապակցությամբ։ Նրանք հորդորել են դադարեցնել գովազդի անվան տակ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ հայկական մշակութային կոթողները յուրացնելու և որպես իրենցը ներկայացնելու ապատեղեկատվական նախաձեռնությունը․ Yerkir.am-ին հայտնել է Մեծ Բրիտանիայում Հայ դատի հանձնախումբը::
Լոնդոնի Հայ դատի հանձնախումբը համապատասխան պատասխանատու մարմիններին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքման համար, որոնք մեկ օրում Լոնդոնի մետրոյի 50 կայարանից հեռացրել են ադրբեջանական բոլոր «գովազդները»: