close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահը, Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որ ՊԲ հրամանատարը զորքերը հանի Կարմիր Շուկայից. Politik.am

Քաղաքական

13 Մարտի 2021, 17:21
 Արցախի նախագահը, Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որ ՊԲ հրամանատարը զորքերը հանի Կարմիր Շուկայից. Politik.am

Արդեն տեղեկացրել էր, որ պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով այդ ճանապարհին անցակետեր է դրել և հայ զինվորականները ստուգում են ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին: Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին: Այս մասին գրում է Politik.am-ը:

Կայքի Արցախի աղբյուրների տեղեկացմամբ հենց այս պահին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին: Ճանապարհի հանձնումից կարճ ժամանակ անց Կարմիր Շուկան կհայաթափվի և տեղում կբնակեցվեն ադրբեջանցիներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica