close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշել է զորավարժություն անցկացնել․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

9 Մարտի 2021, 09:48
 Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշել է զորավարժություն անցկացնել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմավիրի մարզում: Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է՝ դատելով այն իրավիճակից, որ առկա է Հայաստանում՝ Գլխավոր շտաբի ու ՊՆ-ի հակասությունը, ինչպես նաև Հայաստանի սահմանների իրավիճակը:

Դրան զուգահեռ նկատենք, որ այս օրերին ընթանում են նաև վեց շաբաթ տևողությամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ այն դեպքում, երբ նախորդ զորավարժությունն ավարտվեց փետրվարի 12-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների մասով մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Զորավարժությունների լուրը ուրախալի է, որ հայկական բանակը ամրանալու փորձեր է անում, բայց ուշագրավ է, որ զորավարժությունների որոշումը կայացվել է պատերազմում վիրավորված հայկական բանակի կատարյալ պառակտման պայմաններում։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը պետի գլխավորությամբ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Պաշտպանության նախարարությունը հրապարակավ չի կիսում այդ տեսակետը:

Հիշեցնենք, որ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Օնին Գասպարյանի հարաբերությունները լարված են նախարարի նշանակման օրվանից, և դրա բացասական ազդեցությունը բանակի ներքին անկայունության այսօրվա իրավիճակի վրա էական է»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica