close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իրավական պետության հիմք հանդիսացող գրեթե բոլոր սկզբունքները կոպտորեն խախտվել են»․ «Փաստ»

Մամուլի տեսություն

9 Մարտի 2021, 08:30
 «Իրավական պետության հիմք հանդիսացող գրեթե բոլոր սկզբունքները կոպտորեն խախտվել են»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Շուրջ երեք տարի ականատես ենք եղել բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերի հատմանը: Խոսքը բոլոր՝ թե՛ իրավական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական բնագավառների և թե՛ բարոյական հարթության մասին է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:

«Այս պահին կոլապսային իրավիճակ ունենք մեր երկրում: Մենք հայրենիք ենք կորցրել և պետականության կորստի շեմին ենք: Մենք ունենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, անտուն մնացած հայրենակիցներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, որոնց հարցը, բնականաբար, այս ապիկար իշխող ուժի օրոք լուծում չի ստանալու:Բայց բացի ապիկար լինելուց, բոլոր հիմքերը կան նրանց նաև դավաճան պիտակավորելու համար, որովհետև զուտ ապիկարության հետևանքով երկրում այս աստիճանի վակխանալիա չի կարող ստեղծվել:

Մասնավորապես, շատ է խոսվել հատկապես իրավական վակխանալիայի մասին. իշխող ուժի ներկայացուցիչների և, մասնավորապես, վարչապետի մոտ սահմանադրական կարգի տապալումն արդեն սովորական երևույթ է դարձել, որն անհասկանալի կերպով նորմալ է ընդունվում իրավապահ մարմինների կողմից: Ընդհանրապես, իրավական պետության հիմք հանդիսացող գրեթե բոլոր սկզբունքներն այս իշխանության կողմից կոպտորեն խախտվել են»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է սահմանադրական կարգը տապալելու պնդմանը, Գ. Մելոյանն ընդգծեց. «Նախ՝ նոյեմբերի 9-ին ստորագրվեց կապիտուլ յացիոն ակտ, որն իշխող ուժի ղեկավարը միանձնյա կերպով փաթաթեց մի ողջ ազգի վզին: Դրան հաջորդեց մեզ համար մինչև վերջերս անհայտ փաստաթուղթը, որը, փաստորեն, ստորագրվել էր դեկտեմբերի 18-ին:Նշվածին հաջորդեց հունվարի 11-ին ստորագրված փաստաթուղթը, որից հետո ի հայտ եկավ քարտեզ, ու պարզվեց, որ դրան ևս բանակցային գործընթացներ են նախորդել: Ի դեպ, դեկտեմբերի 18-ին ստորագրվածի մասով փոխվարչապետը ԱԺ-ում նշել էր, որ այդ պայմանավորվածությանն առնչվող այլ հարցերի պատասխաններ պետական գաղտնիք են պարունակում:

Մշտապես պետական գաղտնիքը պահպանելու հիմնական թիրախը եղել են թշնամական պետությունները, բայց նույն փոխվարչապետի խոսքից ակնհայտ է դառնում, որ իրենց կողմից վարվող գործընթացները գաղտնի պահելու թիրախը բացառապես հայ հանրությունն է: Այս պարագայում մեզ համար լրացուցիչ մտահոգության խնդիր պետք է դառնա այն հարցը, թե ում շահին է իշխող ուժը ծառայում, որովհետև մի շարք փաստական հանգամանքներ են ի հայտ գալիս այն առումով, որ հայկական շահի մասին խոսք գնալ չի կարող»:

Նա շեշտեց, որ անձամբ իր կողմից հանցագործության մասին մի շարք հաղորդումներ են ներկայացվել սահմանադրական կարգի տապալման մասին. «Խոսքը մատնանշված փաստաթղթերի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրման մասին է. դրանք քաղաքական և ռազմական բնույթի են, իսկ մեր Սահմանադրության համաձայն, քաղաքական և ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը պարտադիր ենթակա են վավերացման: Նախ՝ փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՍԴ, հետո միայն Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո վավերացվեն ԱԺ-ի կողմից, ինչն արդեն երեք անգամ տեղի չի ունեցել: Բացի այդ, արդեն նաև ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ՀՀ մաս կազմող տարածքներ են հանձնվել թշնամուն և հանձնվել են նաև ակնթարթորեն, մինչդեռ Սահմանադրության համաձայն, ՀՀ տարածքային ամբողջականությունը փոփոխման ենթակա է միայն հանրաքվեի արդյունքում:Մեծ հաշվով, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հետ գործ ունենք, որոնք իրենց ամբողջականության մեջ կարող ենք որպես պետական դավաճանություն գնահատել»:

Գ. Մելոյանի խոսքով, այսօր խորը քաղաքական ճգնաժամի մեջ ենք, և արդեն վերացարկված ենք իրավական լուծումներից. «Այսօր այս ուժի հեռացման վերաբերյալ հանրային կոնսենսուս կա, բայց այս ուժը, ի դեմս իր ղեկավարի, սպառել է բոլոր իրավական ճանապարհներն ու անկյունային վիճակ է ստեղծել: Խորհրդարանական հանրապետություններում այդքան էլ շատ չեն վարչապետին հեռացնելու ճանապարհները. մեր դեպքում ճանապարհն իր հրաժարականն է, երկրորդ՝ անվստահության գործընթացը կամ արտահերթ ընտրությունների մեկնարկը: Երեքից էլ, ըստ էության, հրաժարվել է:

Ընդ որում՝ երկրորդ գործընթացի համար հատուկ ռազմական դրության իրավական վիճակը չի վերացնում, որի պայմաններում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի կարող մեկնարկել: Ընդ որում՝ այս քայլով ընդգծում է նաև իր անվստահությունը սեփական թիմի նկատմամբ: Բայց այս պայմաններում ավելի է խորանում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Այս ամենից զատ՝ իրենց ստոր գործելաոճին համահունչ է նաև գերիների հարցի շահարկումն այն դեպքում, երբ իրենք կատարելապես ձախողել են այդ հարցի կարգավորումը: Իշխող ուժը գերիների հարցն օգտագործում է շահարկման նպատակով, այդ հարցը շահարկելով՝ հարազատներին տրամադրում է ընդդիմադիր ուժերի դեմ, իր ձախողումները փորձում է արդարացնել ընդդիմադիր ուժերի գործողություններով, մինչդեռ այդ գործընթացները բացարձակ փոխկապակցված չեն:Եվ պատահական չէր իրենց պատգամավորներից մեկի այն խոսքը, ըստ որի՝ օրակարգային մի խնդիր ունեն, և այդ խնդիրն ընդդիմությունն է»:

Ամփոփելով՝ Գոհար Մելոյանը նշեց. «Իշխող ուժը որևէ սահման չի թողել, և ակնհայտորեն չեն էլ փորձում թաքցնել համակարգերի ու ինստիտուտների կեղեքումը, որն իրականացնում են՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Առհասարակ, նոյեմբերի 9-ից հետո ցույց են տվել, որ ամեն ինչի են պատրաստ բացառապես իրենց աթոռներին կառչած մնալու համար: Ի դեպ, այն պաշտոնատար անձինք, որոնք մնացել են այս ուժի կողքին, հավասարապես պատասխանատվություն են կրում այս իրավիճակի համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica