close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլև առերեսվելու է նոր վտանգների. «Փաստ»

Մամուլի տեսություն

9 Մարտի 2021, 08:22
 «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլև առերեսվելու է նոր վտանգների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գրեթե ամեն օր քաղաքացին առարկայորեն, շոշափելիորեն իր վրա զգում է թանկացումները. անընդհատ թականում են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները: Գրեթե բոլոր մասնագետները փաստում են, որ այս իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում Հայաստանում խորանում և խորանալու է աղքատությունը: Մասնավորաբար, «Փաստ» թերթի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը նշում է, որ մեր բնակչության մոտ 50 տոկոսն ունի սոցիալական անվտանգության խնդիր:

«Թեև վիճակագրական տվյալներով Հայաստանում աղքատությունը հասնում է մոտ 29 %-ի, ինչն ինքն իրենով ճգնաժամային ցուցանիշ է, սակայն բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ մեր բնակչության մոտ 50 %-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ Հայաստանում երեխաների 64 %-ը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ, ընդ որում, գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82 %-ի»,- ասաց Դավթյանը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ «այս դիլետանտները երկիրը հասցրել են դեֆոլտային վիճակի, որի մասին թեև չի հայտարարվում, սակայն դեֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն, ինչը պետք է գնահատել այլևս բացառապես ազգային անվտանգության սպառնալիքների համատեքստում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica