close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ»

Մամուլի տեսություն

9 Մարտի 2021, 08:13
 Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վերջին ամիսների հայաստանյան ներքաղաքական դիսկուրսի առանցքային դրույթը քաղաքական այնպիսի բևեռի, այսպես կոչված՝ երրորդ ուժի ստեղծումն է, որը որևէ առնչություն չունի առկա քաղաքական համակարգի հետ և չի ասոցացվում ո՛չ գործող, ո՛չ նախկին իշխանությունների հետ: Ըստ էության, շատ փորձագետների կարծիքով, երկարատև սպասումներից հետո առաջին նման նախաձեռնությունն արդեն կարելի է իրողություն համարել. դեռևս դեկտեմբերին նման քաղաքական բևեռ ձևավորելու նպատակահարմարության մասին հայտարարած «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը այժմ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության առանցքային դեմքերից է:

Հանրային և քաղաքական սպեկտրի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնի քաղաքական գործիչներ և մտավորականներ արդեն իսկ հրապարակային սատարել են Թովմասյանի հայտը քաղաքականության մեջ, ըստ այդմ, բոլոր նախադրյալները կան ֆիքսելու, որ «Երրորդ ուժ» նախաձեռնությունը կարող է դառնալ հենց այն հարթակը, որտեղ ձևավորվելու, միս ու արյուն են ստանալու երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները: Հավելենք, որ նախկինում արված հայտարարություններում նախաձեռնության լիդերները նշել են՝ ընդգրկվելու են բացառապես քաղաքական խաղերում չներքաշված, քաղաքական գործունեությունը առևտրի առարկա չդարձրած, հանրության մեջ հեղինակություն վայելող գործիչներ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica