Հայաստանի համար ողբերգական ժամերին ցավի ու տառապանքի առյուծի բաժինն եք լուռ ամփոփել ձեր հոգիներում՝ թույլ չտալով մեզ վշտից ընկճվել. ԲԴԽ նախագահի ուղերձը
Հասարակություն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով։
«Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Մարտի 8-ն է այն խորհրդանշական օրը, որ բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի բոլոր հաջողությունները տարբեր ժամանակաշրջաններում հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ակտիվ ներգրավվածության շնորհիվ:
Անգնահատելի է ձեր դերը մեր պետության, հասարակության մեջ:
Հարգանքս և խոնարհումս մեր մայրերին, տիկնանց, քույրերին և դուստրերին: Մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ամուր հենարան կյանքում և հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր պետականության», - ասված է ուղերձում։