Էրդողանը խոսել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «հզորությունն ուժեղացնելու» մասին
Տարածաշրջան

Թուրքիան պետք է ուժեղ լինի ռազմական և պաշտպանության ոլորտներում, ոչ միայն՝ տնտեսական և քաղաքական: Այս մասին, ըստ Anadolu-ի, մարտի 6-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեսակոնֆերանսով դիմելով Mavi Vatan-2021 զորավարժությունների մասնակիցներին:
Ըստ նրա՝ ուժեղ նավատորմը ժամանակակից պահանջ է, հետևաբար, Թուրքիան հատուկ ուշադրություն է դարձնում այս խնդրին:
«Մենք հատկապես կարևորում ենք Թուրքիայի ռազմածովային ուժերի հզորությունը՝ որպես սպառնալիքները զսպելու և կանխելու գործոն»,- ասել է Էրդողանը: