close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 Mercedes-ները, Kia-ն ու Renault-ը. կան վիրավորներ. Shamshyan.com

Հասարակություն

8 Մարտի 2021, 10:09
 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 Mercedes-ները, Kia-ն ու Renault-ը. կան վիրավորներ. Shamshyan.com

Մարտի 7-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում բախվել են Kia, 2 Mercedes և Renault Logan մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 5 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել երկուսի գազաբալոնը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ներից մեկը ու Kia-ն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica