close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե պարզվեց, որ գյուղացիների ահազանգը ճիշտ է, և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

8 Մարտի 2021, 09:21
 Եթե պարզվեց, որ գյուղացիների ահազանգը ճիշտ է, և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը. Նաիրա Զոհրաբյան

Տավուշի մարզպետը հերոսական տեքստ է հրապարակել ու անբարո հանցագործներ անվանել բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ, թե էս պահին ի՞նչ է կատարվում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մարզպետը էնպես է հուզվել, ոնց որ ոչ թե ինքը, այլ մենք ենք էն իշխանության ներկայացուցիչը, ովքեր 43 օր գոռացին՝ «հաղթելու» ենք ու 44-րդ օրը Արցախը հանձնեցին թուրքին։

Ինձ ևս ահազանգել էին, որ ադրբեջանցիները, իրենց GPS-ը գրկած՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղում սահմանագծում են անում։

Քիչ առաջ խոսեցի Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանի հետ, ով ևս պնդեց, որ գյուղից թշնամուն որեւէ միլիմետր չի տրվելու։

Իսկ թե ինչի՞ են ռուս խաղաղապահները գյուղում, Պաշտպանության նախարարության պատասխանը խիստ զվարճալի էր։

Ի դեպ, նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո տեքստից անէացավ։

Հա, եթե պարզվեց, որ այդուհանդերձ, գյուղացիների ահազանգը ճիշտ է և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը»,- գրել է պատգամավորը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica