close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս իրավիճակում արտահերթ ընտրությունը ձեռնտու է միայն նրանց, ովքեր ոչ թե կայունություն, այլ պաշտոն են ուզում. Արմեն Աշոտյան

Քաղաքական

7 Մարտի 2021, 17:15
 Այս իրավիճակում արտահերթ ընտրությունը ձեռնտու է միայն նրանց, ովքեր ոչ թե կայունություն, այլ պաշտոն են ուզում. Արմեն Աշոտյան

«Արտահերթ ընտրություններ» օրակարգը սպասարկող ուժերը իրականում շարունակում են կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները դավաճան իշխանությունների նկատմամբ և սպասարկել անձամբ Նիկոլի շահերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Պատկերացրեցիք, չէ՞, «ընտրություններ՝ հենց հիմա» սկզբունքով իրավիճակը այսօրվա Հայաստանում։

Երկրում, որտեղ իշխանությունը պատերազմ կեղծեց։ Հանրահավաք կեղծեց։ «Հեղափոխություն» կեղծեց։

Որ արյունահոսում է ամեն օր, ամեն օր տարածք, մարդ ու փող է կորցնում։ Ամեն օր արտաքին վտանգի տակ է։ Ամեն օր նսեմացվում ու ստորացվում է աշխարհում։ Ամեն օր խորանում է բեւեռվածությունն։

Այս իրավիճակում ընտրությունը որպես գերնպատակ ձեռնտու է միայն նրանց, որոնք պաշտոն են ուզում, ոչ թե կայունություն։ Որոնք ուզում են լեգիտիմացնել դավաճանությունը, ոչ թե արդարության հասնել։

Մենք ասում ենք՝ հիվանդը մեռնում է, ոմանք մեզ հետ գլխավոր բժիշկի պաշտոնի կռիվ են անում։

2.5 տարի արցախյան հարցում դավաճան իշխանությունների կողքին անվերապահորեն կանգնած ուժերը ունեն պատասխանատվության իրենց բաժինն այսօրվա աղետի համար»,- գրել է Աշոտյանը:

 

Տե´ս նաև՝  Եթե ուզում եք, որ հրաժարական լինի, ապա պետք է Փաշինյանին ճնշենք, որ ընտրության գնա, որ ԳՇ-ից հեռու մնա. Էդմոն Մարուքյան:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica