close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը, Փաշինյանը, Ալիևը, ցանկանում են թուրքաբար որոշել Հայաստանի ճակատագիրը․ Միքայել Մինասյան

Քաղաքական

7 Մարտի 2021, 12:39
 Էրդողանը, Փաշինյանը, Ալիևը, ցանկանում են թուրքաբար որոշել Հայաստանի ճակատագիրը․ Միքայել Մինասյան

Ինձ հաճախ հարցնում են՝ կարո՞ղ է Ղարաբաղյան հարցը լուծված համարվել: Իհարկե՝ ոչ. Այս մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է իր Telegram-ալիքում:

«Ինձ հաճախ հարցնում են՝ կարո՞ղ է Ղարաբաղյան հարցը լուծված համարվել: Իհարկե՝ ոչ։ Եւ ընդհանրապես, արժե՞ Ղարաբաղը դիտարկել Հայկական հարցից անջատ: Չէ որ, արդեն վաղուց, եւ ոչ միայն Հայաստանում, կա երկու մոտեցում՝ ոմանք համարում են, որ ղարաբաղյան թեման առանձին է Հայկական հարցից, ոմանք համարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը դրա տարրերից մեկն է: Բայց այն, ինչ տեղի է ունեցել վերջին ամիսներին մեր տարածաշրջանում, զգալիորեն ամրապնդել է նրանց փաստարկները, ում համար Ղարաբաղի հարցը ընդհանուր առմամբ Հայկական հարցի փազլներից մեկն է:

Իհարկե, Հայկական հարցը ավելի լայն է, ավելի ընդգրկուն, ավելի կոմպոզիտային: Եւ այսօր այն արդիականացվում է հատկապես նոր Օսմանյան կայսրության գաղափարի ֆոնին, որի մասին այդքան երազում է ներկայիս Թուրքիան: Հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիան կրկին մտել է Կովկաս եւ չի խորշում իր պահանջները բացահայտ ցույց տալուց, ինչպես դա անում է արեւելյան Միջերկրական ծովում: Արդյո՞ք այս ամենը դուր է գալիս Ռուսաստանին, որն ավանդաբար Կովկասը համարում է իր շահերի գոտի: Իհարկե՝ ոչ։ Իսկ մեր փոքր Հայաստանը կրկին գտնվում է այս երկու երկրների շահերի, կամ, եթե ցանկանում եք, «կայսրությունների հակամարտության» խաչմերուկում։ Եւ հայկական հարցը, որը պատմության մեջ այդպես էլ մոռացության չի մատնվել, այսօր ձեռք է բերել նոր իմաստ ու արդիականություն:

Կարմիր գիծը հիմա՝ կդառնա՞նք մեր նախնիների երազած Հայաստանը, թե՞ կվերածվենք թուրքական վիլայեթի: Կլինե՞նք արդյոք քաղաքակիրթ աշխարհի մաս, թե՞ կդառնանք նոր Օսմանյան կայսրության բեկոր:

Այն, ինչ այսօր անում է Նիկոլը Հայաստանի հետ, մեզ վերածում է Թուրքիայի վիլայեթի: Հենց այդ պատճառով նրան այդքան եռանդուն աջակցում են «նոր օսմանյան գաղափարի հայր» Էրդողանը եւ նրա կովկասյան տեղապահ Ալիեւը: Այսօր այս եռյակը, նրանց անուններն արդեն նույն շարքում են՝ Էրդողանը, Փաշինյանը, Ալիեւը, ցանկանում են թուրքաբար որոշել Հայաստանի ճակատագիրը:

Բայց այսօր մենք նույնպես կորոշենք մեր ճակատագիրը: Մեզանից յուրաքանչյուրը, բոլորս միասին, այսօր պատմություն ենք կերտում: Եւ հենց մեզնից, ոչ թե Նիկոլից, ոչ թե Թուրքիայից կամ որեւէ այլ մեկից է կախված՝ կշարունակե՞նք ապրել Հայաստան պետությունում, թե՞ կվերածվենք պատմության կույրաղիքի»,- գրել է Միքայել Մինասյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica