Լվովում փողոցային երաժիշտներին ծեծել են ռուսերեն երգեր կատարելու պատճառով
Աշխարհ

Փողոցային երաժիշտների ելույթը ուկրաինական Լվով քաղաքի Շուկայի հրապարակում ավարտվել է ուկրաինացի ազգայնականների հարձակմամբ. հայտնում է Комсомольская правда-ն։:
Խումբը, որը ռուսերեն երգեր է կատարել, նախ հարձակման է ենթարկվել ակտիվիստ Նատալյա Մարկևիչի կողմից, ապա «Սոկոլ» երիտասարդական կազմակերպության աջ արմատականները միացել են վեճին, ծեծել երգիչներին ու կոտրել նրանց երաժշտական գործիքները: