close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը և Բրիտանիան քննարկում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը. Bloomberg

Աշխարհ

5 Մարտի 2021, 14:10
 ԱՄՆ-ը և Բրիտանիան քննարկում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը. Bloomberg

ԱՄՆ-ը և Բրիտանիան քննարկում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ նրան վերագրելով քիմիական զենքի կիրառում: Այս մասին հաղորդում է Bloomberg- ը`հղում կատարելով իր աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ քննարկվում են տարբեր տարբերակներ՝ սկսած ռուս գործարարների նկատմամբ սահմանափակող միջոցառումներից մինչև երկրի սուվերեն պարտքի հետ կապված սահմանափակումներ:

Bloomberg-ը նշում է, որ Լոնդոնը մտադիր է գործել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) միջոցով`հորդորելով նրան ճնշում գործադրել Մոսկվայի վրա: Բրիտանական իշխանությունները պատրաստվում են առաջիկա շաբաթներին քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը Եվրոպայում դաշնակիցների հետ, այդ թվում Ֆրանսիայի և Գերմանիայի:

Գործակալության աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ը նախատեսում է սահմանափակումների երկրորդ՝ ավելի մեծ փաթեթը կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նա չհամաձայնի որոշակի պայմանների: Խոսքը երաշխիքների մասին է, ըստ որոնց՝ Մոսկվան պետք է հրաժարվի քիմիական զենքի կիրառումից և թույլ տա ստուգումներ իրականացնել այն հաստատություններում, որտեղ, ենթադրաբար գտնվում է այդ զենքը:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է պատժամիջոցներ կիրառել ռուս գործարարների դեմ «Մագինտսկիի ակտ»-ի շրջանակներում, որը նախատեսում է միակողմանի սահմանափակումներ Ռուսաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի տեսանկյունից, մեղավոր են մարդու իրավունքների խախտումների մեջ: Բացի այդ՝ եթե ԱՄՆ-ը կրկին կասկածի Ռուսաստանին քիմիական զենքի կիրառման միջազգային արգելքի լուրջ խախտման մեջ, ԱՄՆ իշխանությունները կարող են դիմել սահմանափակումների, որոնք կկիրառվեն Ռուսաստանի Դաշնության պետական պարտքի վրա՝ պայմանով, որ նույն միջոցները կկիրառվեն նաև Եվրոպայում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica