Հուլուսի Աքարը նշել է ռազմական ուղղաթիռի կործանման պատճառները
Տարածաշրջան

Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանումը պայմանավորված էր եղանակային պայմանների կտրուկ վատթարացմամբ. ըստ Anadolu-ի՝ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Ըստ նախնական տվյալների և ականատեսների հայտարարությունների՝ ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել եղանակի կտրուկ վատթարացման պատճառով»,- ասել է Աքարը՝ հավելելով, որ փաստի առթիվ հետաքննություն կսկսվի:
«Դեպքի ճշգրիտ պատճառը կպարզվի մանրամասն ուսումնասիրությունից հետո»,- նշել է թուրք նախարարը և ընդգծել, որ ողբերգության առաջին իսկ րոպեներից համապատասխան պետական կառույցները մոբիլիզացրել են բոլոր ուժերը որոնողափրկարարական աշխատանքների, մարմինների տարհանման համար: