close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ ռազմագերիների փոխանակման լավագույն բանաձեւն է՝ բոլորը բոլորի դիմաց. Զախարովա

Քաղաքական

4 Մարտի 2021, 19:10
 Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ ռազմագերիների փոխանակման լավագույն բանաձեւն է՝ բոլորը բոլորի դիմաց. Զախարովա

Ռազմագերիների հարցում Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ փոխանակման օպտիմալ բանաձեւն է՝ բոլորը բոլորի դիմաց: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ի պատասխան հարցին՝ Ռուսաստանն արդյոք տվյալներ ունի՞ Ադրբեջանում հայ գերիների թվի մասին, նա նշել է. «Այս խնդրի հանդեպ կողմերի դիրքորոշումը տարբեր է: Տվյալները զգալիորեն տարբերվում են: Թվերը, որոնց վրա հենվում է պաշտոնական Երեւանը պարբերաբար փոխվում են: Բաքվից այլ տեղեկություն է ստացվում: Հաշվի առնելով նման զգալի տարբերությունները՝ մենք խորհուրդ ենք տալիս դիմել անմիջաբար կողմերին»:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 79 մարդ. – 63 հայկական կողմում, 16՝ ադրբեջանական: «Մեր կողմից կցանկանայինք մեկ անգամ եւս շեշտել այս կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշումը. մենք ելնում ենք այն հանգամանքից, որ փոխանակման լավագույն ձեւն է բոլորը բոլորի դիմաց: Կարծում ենք, որ այս հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել հարաբերություններում ողբերգական էջերը եւ կենտրոնանալ դրական օրակարգը առաջ մղելու վրա: Ներառյալ տնտեսական ոլորտում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica