close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական ապրանքների արգե՞լք, թե՞ ապաշրջափակում. կառավարության հակասական հայտարարությունները. Թադևոս Ավետիսյան. Sputnik Արմենիա

Տնտեսական

4 Մարտի 2021, 17:17
 Թուրքական ապրանքների արգե՞լք, թե՞ ապաշրջափակում. կառավարության հակասական հայտարարությունները. Թադևոս Ավետիսյան. Sputnik Արմենիա

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Sputnik Արմենիա»-ի եթերում խոսել է երկրում տնտեսական իրավիճակի, ներդրումների պակասի և թուրքական ապրանքների արգելքի շուրջ ստեղծված իրավիճակից։

 
Գործող իշխանությունները վերջին 2 տարիներին ամեն ինչ արել են, որ մեր երկրից կապիտալն ուղղակի փախչի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Որպես փաստարկ Ավետիսյանը վկայակոչում է 2020 թվականին մեր երկրում օտարերկրյա ներդրումների ցուցանիշը, որը 2019-ի համեմատ կրճատվել է մոտ 123 անգամ` 38.1 միլիարդից հասնելով 311 միլիոն դրամի։

«Գրեթե զրոյական զուտ ներհոսք ենք ունեցել օտարերկրյա ուղղակի ներդրումների, մոտ 3 անգամ էլ կրճատվել են ընդհանուր ներդրումները, այդ թվում` պորտֆելային ներդրումները։ Ներքին ներդրումները ևս նվազել են»,- ասաց նա։

Նրա խոսքով` 2019-ին ևս ներդրումներն էապես կրճատվել են։ Եվ այսպիսի իրավիճակում, երբ էկոնոմիկայի գործող նախարարը հունվարի սկզբին խոսում էր միլիարդավոր դոլարների ներդրումների մասին, հույսը դրել էր թուրքական կապիտալի և տարածքների ապաշրջափակման վրա։ 

Ու դրան զուգահեռ, կառավարությունը շարունակում է հակասական հայտարարություններ անել. մե՛կ որոշում են, որ թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելել, մե՛կ հայտարարում տարածքների ապաշրջափակման մասին։ 

«Ասում էին, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր տնտեսական սերտաճումը կբերի նաև կյանքի որակի բարելավմանն ու տնտեսության զարգացմանը, հիմա էլ խոսում են թուրքական ապրանքների արգելքը շարունակելու մասին»,- նշեց Ավետիսյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց, որ կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը ևս մեկ անգամ կերկարաձգի` տեղի տնտեսվարողներին հնարավորություն տալով վերադասավորվել և ներդրումներ անել։

2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ․–ի հունվարի 1-ից։




yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica