close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ պարզաբանումը Որոտանին մերձ հատվածում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման աշխատանքների մասին. 168.am

Քաղաքական

4 Մարտի 2021, 16:20
 ԱԱԾ պարզաբանումը Որոտանին մերձ հատվածում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման աշխատանքների մասին. 168.am

ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել Սյունիքի մարզի Որոտան համայնքին մերձ հատվածում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման աշխատանքների մասին, հաղորդում է 168.am-ը: 

ԱԱԾ պարզաբանման մեջ ասվում է. «Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»:

«Ըստ պայմանավորվածության՝ սահմանապահներն իրավունք չունեն խրամատ քանդեն, իսկ եթե խրամատ է քանդվում, ստացվում է՝ կամ ինքնապաշտպանություն է անում, կամ էլ ուզում է հարձակվի»,- ասել էր նա՝ մանրամասների համար հորդորելով դիմել պետության ղեկավարությանը, Պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր. «Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։  Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և GPS-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica