close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք․ Վազգեն Մանուկյանի պաշտպանը՝ գործի հիմքերի մասին

Քաղաքական

4 Մարտի 2021, 13:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք․ Վազգեն Մանուկյանի պաշտպանը՝ գործի հիմքերի մասին

Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։

Նա տեղեկացրեց, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանքը առաջադրվել է, խափանման միջոցը կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, որը, բնականաբար, բողոքարկվելու է։  

«Լավ, եթե քրեական գործը հարուցել են՝ պատվերը կատարել են, խափանման միջո՞ցը ինչ առնչություն ունի։ Խոսքը ՀՀ առաջին վարչապետի մասին է, որը, կարծում եմ, իր կյանքի ընթացքում դրսևորել է այնպիսի վարքագիծ, որ նույնիսկ տեսական որևէ ռիսկի մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նրա համար ակնհայտ է, որ վերջին 3 տարիներին քաղաքական իշխանությունը, երբ ունենում է քաղաքական հակառակորդ, անպայման լինում է քրեական գործ։

Պաշտպանը վստահեցրեց, որ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունները, որոնք հիմք են հանդիսացել քրեական գործ հարուցելու համար, առնչություն չունեն Քրեական օրեսգրքի հետ։

«Տվյալ դեպքում գործ ունենք մի քանի քաղաքական հայտարարությունների՝ իբրև քրեական օրենսգրքի հետ առնչության մեջ դիտարկելու Քննչական կոմիտեի մի փորձի հետ, որը պարզ է, որ պատվեր է պարզապես»,-ասաց Վարդազարյանը։

Օրինակ, Մանուկյանի՝ շենքերի, շինությունների հետ կապված արտահայտությունը, ըստ պաշտպանի, քրեաիրավական տեսանկյունից դիտարկելու համար պետք է լինի իրական, իսկ իրական լինելու համար պետք է լինի հետևանքը։

«Այսինքն, քաղաքական բնույթի արտահայտությունը քրեաիրավական ներգործության տիրույթից տարբերվում է բացառապես իր իրականության և հետևանքների տեսնակյունից գնահատման։ Եթե Վազգեն Մանուկյանը ունենար նման ցանկություն՝ նման կոչ անելու, ապա դա ունենալու էր հետևանք։ Եթե հետևանքը չի եղել, իսկ կարծում եմ բոլորս տեղյակ ենք, որ հետևանքը չի եղել, ապա դրանով էլ այս հարցը սպառված է և փակված։ Այսինքն, գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ՝ միջամտելու վճռական ցանկության հետ»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ հրապարակային կոչերը կոնկրետ պետք է վերաբերեն իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը տապալելուն և այլն, այսինքն, կոնկերտ կոչը պետք է լինի հասցեական, թիրախավորված և ունենա հետևանք։

Մեղադրանքի հիմք հանդիսացած խոսքերից մեկն էլ վերաբերում է «պլան Ա, պլան Բ»-ին։

«Պարզ է, չէ՞, որ եթե պլան Բ-ին ուղղված կոչ լիներ, ապա պլան Բ-ի իրացումը կտեսնեինք»,-ասաց Վարդևանյանը։

Երկրորդ՝ ՔԿ-ում խոսվել է, որ, երբ պատգամավորների վերաբերյալ մի քանի հայտարարություններ էին հնչել հանրահավաքի ժամանակ, դա պետք է դիտարկվի 2018 թ-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետ ուղղակի կապի մեջ։

«Եթե մեր Քննչական կոմիտեն, Դատախազությունը թույլատրելի է համարել սև ժապավեններ փակցնելը, դագաղներ տանելը ՀՀԿ պատգամավորների մոտ, ապա տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դրանից տասնապատիկ ավելի նվազ է, որովհետև խոսքը հանրային պարսավանքի մասին է։ Այո՛, հանրային պարզավանքի պետք է արժանանան այն քաղաքական գործիչները, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի հետ»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Դա, ըստ նրա, առնվազն բխում է մեր հանրության իմունային համակարգից։

«Չի կարող լինել այնպես, որ այդ անձինք մի հատ էլ գովաբանման ենթակա լինեն։ Խոսքը քաղաքական հայտարարությունների մասին է։ Այս պայմաններում խոսել քրեական պատասխանատվության մասին, առնվազն աբսուրդ է»,-ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ նաև հենց այդ հանգամանքն էլ, որ մեղադրանքի էությունը, առհասարակ, պարզ չէ և պարզ չէ առնչությունը այդ մեղադրանքի քրեական օրենսգրքի հոդվածների հետ, նույնպես արձանագրվել է այսօր։

Արամ Վարդևանյանը վստահեցրեց, որ բոլոր հնարավոր քրեադատավարական գործիքներով արձագանքելու են այս իրավիճակին։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ծանուցագիր էր ստացել՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու մասին, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Վազգեն Մանուկյանն այս գործում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Իշխանությունը յուրացնելու կոչերը, ըստ ծանուցագրի, Վազգեն Մանուկյանն արել է փետրվարի 20-ի հանրահավաքում:

Նշենք, որ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ ՔԿ-ում հարցաքննության ժամանակ որևէ հարցի չի պատասխանելու, ցուցմունք չի տալու։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica