close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սրանց դիմակի տակ ինկվիզիտորի էություն է․ Լիլիթ Գալստյան

Քաղաքական

4 Մարտի 2021, 12:57
 Սրանց դիմակի տակ ինկվիզիտորի էություն է․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․ 

«Բայց դուք հետևո՞ւմ եք, դուք զգո՞ւմ եք, թե ի՜նչ ոհմակային կրքով ու համախմբումով, երեք օր է ԱԺ-ում ինկիվիզիցիայի և կտտանքների է ենթարկվում ԲԴԽ նախագահ Ռ. Վարդազարյանը: Իրականում, օրակարգում վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է:
Բայց դա նրանց չի հետաքրքրում. գլխավոր դավաճանի կողմից հանձնարարված է փչացնել քաղաքական պատվեր չկատարող և ԻՔ-ի քաղաքական շահերը չսպասարկող ԲԴԽ նախագահին: Պատճառը՝ դատավորներին անաչառ լինելու և Հայրենիքին ծառայելու նրա կոչն է: Բայց սրանք թքած ունեն հայրենիքի ու պրոֆեսիոնալիզմի վրա: Ու չափ ու սահմանն անցած, պղծագույն բառապաշարով ու վարքագծով, մեկը մյուսին են փոխանցում տգիտության և մաղձի մարաթոնը:
 
Բռնապետիկ դավաճանին ու նրա թիմին անաչառ, անկախ դատական համակարգ պետք չէ: Հիշո՞ւմ եք, որ ասում էր՝ ո՞վ է էն դատավորը, որ պտի իմ ասածը չանի:
 
Սրանք քանդելով քանդում են երկիրը, պետականությունը, այլասերում հասարակությունը:
 
Սրանք չեն էլ հիշում, որ ազգադավի հետ հավասարապես կիսում են դավաճանության ու հայրենազրկումի մեղքը:
 
Սրանց դիմակի դակ կու կլուքս կլանի ու ինկվիզիցիայի էություն է: Նրանք այս կրքով ու հանձնառությամբ քանդեցին երկիրը. ուշքի եկեք: Եվ սա արվում է մեր հարկերի ու մեր ապագայի հաշվին:
 
Բայց ինչո՞ւ եմ զարմանում. երեկ սրանց աշխատասենյակներից դիպուկահարների նշանառության տակ էինք:
 
Գնդակահարեցին պետությունը, հիմա անցել են նրա քաղաքացիներին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica