close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանի քաղաքապետը կունենա եւս մեկ տեղակալ

Քաղաքական

4 Մարտի 2021, 12:42
 Երեւանի քաղաքապետը կունենա եւս մեկ տեղակալ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 4-ի նիստում հավանություն տվեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Այս փաստաթղթով նախատեսվում է ավելացնել Երեւանի քաղաքապետի տեղակալի եւս մեկ պաշտոն:  

Ըստ հիմնավորման՝ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երեւանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգելու ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երեւանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երեւան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Երեւանի քաղաքապետին տրված իրավասությունները:

Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica