close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյան, հազարավոր զոհերի համար խղճի խայթ, ցավ ապրո՞ւմ եք. Աննա Կոստանյանի հարցը Փաշինյանին

Քաղաքական

3 Մարտի 2021, 19:12
 Նիկոլ Փաշինյան, հազարավոր զոհերի համար խղճի խայթ, ցավ ապրո՞ւմ եք. Աննա Կոստանյանի հարցը Փաշինյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ՀՀ սահմանադրության նախաբանի պահպանման, ինչպես նաեւ անկախության հչռակագրի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պատգամավորն իր հարցում, մասնավորապես, նշեց. «ՀՀ սահմանադրության նախաբանը հղում է անում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրին։ 2020 թվականի հուլիսին ընդունված ՀՀ ազգային անվտանգության անվտանգության ռազմավարության մեջ վարչապետի ուղերձում Հայաստանում դիտարկվում է որպես երրորդ հանրապետություն։ Ելնելով վերոնշվածին՝ պարոն Փաշինյան, արդյոք ձեր կառավարությունը, ձեր իշխանությունը ապահովո՞ւմ է Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետեւյալ դրույթների կենսագործումը. ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի ԽՍՀ եւ ԼՂ վերամիավորման մասին հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի եւ ԼՂ-ի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա զարգացնել 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները։ Եթե ապահովում եք դրանք, ապա ինչպե՞ս, եւ որքանո՞վ եք ապահովում այսօր ՀՀ սահմանադրության նախաբանով  ամրագրված քաղաքացիական համերաշխությունը Հայաստանում»։

Կոստանյանի հարցին կարճ պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Այն ինչը գրված է ՀՀ սահմանադրության նախաբանում Հայաստանի Հանրապետության, Կառավարության պարտականությունն է։ Նախաբանը սահմանադրական արժեքներ է սահմանում, որոնց, բնականաբար, պետք է հավատարիմ մնա Կառավարությունը եւ իրագործի այդ կետերը»։

Աննա Կոստանյանը արձագանքելով նախարարին՝ ասաց, քանի որ իր հարցն ուղղված էր վարչապետին, իր արձագանքն ուզում է, որ մնա անարձագանք նախարարի կողմից. «Պարոն վարչապետ մեղքի զգացում ունե՞ք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված մեր հազարավոր զինվորականների, հայրենակիցների, Արցախի Հանրապետության 70 տոկոս տարածքների կորստի համար, խղճի խայթ զգո՞ւմ եք, ցավ ապրո՞ւմ եք»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica