close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը, կարող է, ի սկզբանե որոշել է ուժ կիրառել ցուցարարների դեմ․ Վանեցյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 18:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը, կարող է, ի սկզբանե որոշել է ուժ կիրառել ցուցարարների դեմ․ Վանեցյան

Մենք որևէ նպատակ չունենք գնալու սադրանքների՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ԱԺ տարածքում դիպուկահարների տեղակայման և Ոստիկանության՝ սադրանքների մասին հայտարարության վերաբերյալ հարցին։

«Եթե ոստիկանները որևէ տեղեկություն ունեն անկարգություների մասին, դա կեղծ տեղեկություն է, մենք նման գործելաոճ չենք որդեգրել, մեր բոլոր գործողությունները օրենքի շրջանակում են։ Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ Ոստիկանությունը, կարող է, ի սկզբանե որոշում է կայացրել՝ ուժ կիրառելու ցուցարարների դեմ և հիմքեր է ստեղծում, որպեսզի այդ ուժը կիրառի»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա, խորհուրդ չտվեց նման քայլի գնալ և ասաց, որ ուզում է համոզված լինել, որ մեր Ոստիկանությունը որևէ պարագայում ուժ չի կիրառի իր սեփական ժողովրդի դեմ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica