close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գժվե՞լ եք՝ 44 օր «Բայրաքթար»–ների սպառնալիքի տակ դիրք պահածների ու բարձունք գրավածների վրա եք դիպուկահար բերե՞լ. ՀՅԴ անդամ

Քաղաքական

3 Մարտի 2021, 18:01
 Գժվե՞լ եք՝ 44 օր «Բայրաքթար»–ների սպառնալիքի տակ դիրք պահածների ու բարձունք գրավածների վրա եք դիպուկահար բերե՞լ. ՀՅԴ անդամ

44 օր Արցախում «Բայրաքթար»-ների և այլ ԱԹՍ–ների սպառնալիքի տակ դիրքերն անառիկ պահած տղերքի վրա եք դիպուկահարներ բերո՞ւմ, գժվե՞լ եք. Yerkir.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ շենքում տեղակայված դիպուկահարներին, որոնք զենքի փողն ուղղել են Բաղրամյան պողոտայում խաղաղ բողոքի ցույց իրականացնողների վրա։

Ըստ Կարապետյանի՝ ցույցին մասնակցում են նաև մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում պայքարել են թշնամու դեմ։ «Այստեղ են նաև մեր ընկերները, այն մարդիկ, որոնք 44 օրից ավելի եղել են սահմանին և անառիկ են պահել իրենց վստահված դիրքերը։ Այստեղ են նաև նրանք, ովքեր մասնակցել են Վարնկաթաղ բարձունքի ազատագրմանը, որտեղ նրանց ընկերների մի մասն էլ զոհվել է։ Իսկ այսօր այդ տղաները, որոնք այդքան ամիսներ շարունակ թշնամու դիպուկահարների թիրախում էին, գտնվում են ներքին թշնամու՝ այս անբարոյական իշխանությունների դիպուկահարների թիրախում»,– նշեց նա։

Կարապետյանը նաև հանցագործություն և անբարոյականություն է համարում սեփական ժողովրդի դեմ զենք ուղղելը։

Հիշեցնենք, որ իշխանությունները շարունակում են երկրի բնակչությանն ահաբեկելու զազրելի քաղաքականությունը։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Դրանից հետո համացանցում լուսանկարներ տարածվեցին, որ ԱԺ տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ։ Այժմ էլ արդեն իշխանությունները դիպուկահարների են տեղակայել ԱԺ շենքում, որոնք թիրախավորել են Բաղրամյան պողոտայում բողոքի խաղաղ ցույց իրականացնող մարդկանց։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica