close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահը պետք է դիմի ՍԴ, հակառակ դեպքում կսահմանափակվի բոլորի գործունեությունը․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 17:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահը պետք է դիմի ՍԴ, հակառակ դեպքում կսահմանափակվի բոլորի գործունեությունը․ Արծվիկ Մինասյան

ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի, հետ քայլ չանի եւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ հարցով դիմի ՍԴ, հակառակ դեպքում թե՛ բանակը, թե՛ ժողովուրդը թույլ չի տալու ոչ միայն կառավարության, ոչ միայն նախագահի, այլև բոլորի գործունեությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Հայրենքի փրկության շարժման հանրահավաքի հարթակից:

«Կսահմանափակի նրանց գործունեությունը, որովհետեւ նրանց գործունեությունը հակապետական և հակաազգային կլինի: Սա սկզբունքային հարց է, ժողովուրդը ոտքի է կանգնել իր զինված ուժերի հետ միասին եւ պետականությունն է պաշտպանում: Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ, սա մեր ողջ բանակի, բարձրագույն հրամանատարական կազմից մինչև վերջին զինվորի տված երդումը պահելու հարց է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Զուտ իրավական առումով նա նշեց, որ ՀՀ նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման:

«Օրենքը սահմանում է՝ կա՛մ ստորագրում ես, կա՛մ դիմում ես ՍԴ, երրորդ տարբերակ չկա: Երրորդ տարբերակն անգործությունն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica