Իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ դիպուկահարների են գործի դրել
Քաղաքական

ՀՀ ներկայիս իշխանությունները շարունակում են երկրի բնակչությանն ահաբեկելու զազրելի քաղաքականությունը։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ։
Դրանից հետո համացանցում լուսանկարներ տարածվեցին, որ ԱԺ տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ։ Այժմ էլ արդեն իշխանությունները դիպուկահարների են տեղակայել ԱԺ շենքում, որոնք թիրախավորել են Բաղրամյան պողոտայում բողոքի խաղաղ ցույց իրականացնող մարդկանց։