ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում ամբողջ իրավիճակի և հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և սադրիչը ինքն է․ Իշխան Սաղաթելյան
Քաղաքական

ԱԺ տարածքում լուսաձայնային նռնակներ են տեղադրված, շենքից դիպուկահարներ են նայում, ոստիկանությունը հայտարարություն է տարածել սադրանքների մասին՝ ըստ Yerkir.am-ի այս մասին հարցին ի պատասխան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ցուցարարների կողմից սադրանքներ չեն եղել և չեն լինելու, մեր երկրում կա մի սադրիչ, որը գալու է ԱԺ շենք՝ դա Նիկոլ Փաշինյանն է։
«Այս մարդու Հայաստանում տեղաշարժը ոստիկանական զորքերով է տեղի ունենում, ինքը այլընտրանք չունի, որովհետև իր գործունեության հետևանքով բերել, հասցրել է նրան, որ իր երկրում կարող է քայլել միայն ոստիկանական զորքով․ այս լուսաձայնային նռնակները, ամեն ինչը վկայում են այդ մասին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ամբողջ իրավիճակի և հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և սադրիչը ինքն է։
«Մեզ համար սա ազգային-քաղաքական պայքար է և հասցնելու ենք ավարտին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․