close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետդ՝ դավաճան ու արյունախում, նախագահդ՝ խարդախ ու վախկոտ․ Դավիթ Վանյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 10:00
 Վարչապետդ՝ դավաճան ու արյունախում, նախագահդ՝ խարդախ ու վախկոտ․ Դավիթ Վանյան

Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է․

«Խեղճ Հայ ժողովուրդ․
 
Վարչապետդ դավաճան ու արյունախում, նախագահդ՝ խարդախ ու վախկոտ։
 
Ես էլ միամիտ, կարծեցի՝ վերջապես նախագահը տղմարդու պես պահեց իրեն, սակայն երեկ նա ցուցադրեց իր խղճուկ հոգին։
Ես, մի ժամանակ մտածում էի, թե կարևորը՝ ազգային մերանը պահելն ու սերունդներին հաջորդելն է, որպեսզի աղետի ու պատերազմի պահին այն խառնվի ու փոխի մեր կաթի որակը, սակայն պարզվեց, որ սեփական իշխանությունների գործունեության ու դավադիր էության պատճառով այդ կաթը շաղեց։
 
Մի քանի օր առաջ քո զինվորականները ճշմարիտ քայլ արեցին ու ինչ որ չափով կայունացրին մեր Երկրում ծավալված անկումային գործընթացները։ Հայ ժողովուրդը առիթ ունեցավ բանակի շուրջ վերընձյուղվելու ու բարձրանալու, նորից Երկիր դառնալու։ Սակայն այսօր, քո երկու ղեկավարները և նրանց դավաճան թիմերը որոշել են մեկայլ ճանապարհով գլխատել քո պանծալի բանակը։ 
 
Միավորվիր բանակի շուրջ, առողջ մնացած Հայ մարդ ու քաղաքացի։ Թույլ չտաս այս անողնաշարներին քար դնել քո հազարամյակների պատմությանը։ Օնիկ Գասպարյանը այն ստաբիլիզատոր մեխանիզմն է, ում շնորհիվ, դու՝ դարձյալ կգտնես ինքդ քեզ։ Զգոն եղիր ու դուրս շպրտիր երկրիցդ քո այսօրվա ղեկավարներին ու այլևս ոչ մի նինջ ու հանգստություն։ Քաղաքացիական ակտիվություն ու հսկողություն։ Պահանջատեր եղիր, իմ սիրելի, առողջ մնացած հայրենակից։ Սա քո վերջին առիթն է գոյատևումդ հարատևելու համար»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica