close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մատվիենկոն գերեվարված հայուհիների հարցով դիմել է Ադրբեջանի մեջլիսի խոսնակին

Քաղաքական

2 Մարտի 2021, 21:12
 Մատվիենկոն գերեվարված հայուհիների հարցով դիմել է Ադրբեջանի մեջլիսի խոսնակին

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում խնդրել է խորհրդարանական գծով աջակցել 2 հայ կանանց հայրենիք վերադարձնելու հարցում, որոնք գերեվարվել են 2020-ին՝ Արցախում։

Ըստ Մատվիենկոյի՝ խորհրդարանականները կարող են աջակցել ԼՂ հակամարտության գոտում ակտուալ հումանիտար խնդիրների լուծմանը, գրել է «Պառլամենտսկայա գազետան»։

Զրույցի ժամանակ շեշտը դրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար խնդիրների լուծման վրա։

Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր գերիներն։

Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ նրանց թվում առնվազն 4 կին կա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica