close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմության հանրահավաքները խանգարում էին որդուդ վերադարձին, իսկ Փաշինյանին ծափ տալն ու դմբ-դմբ-հուերը՝ ո՞չ. Գ. Վարդանյանը՝ իշխանության հանրահավաքի մասնակցին

Քաղաքական

2 Մարտի 2021, 20:24
 Ընդդիմության հանրահավաքները խանգարում էին որդուդ վերադարձին, իսկ Փաշինյանին ծափ տալն ու դմբ-դմբ-հուերը՝ ո՞չ. Գ. Վարդանյանը՝ իշխանության հանրահավաքի մասնակցին
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է.

«Նիկոլի կազմակերպած հանրահավաքները չեն խանգարում նրա զավակի գտնվելուն։ Իսկ ծափերով, տոնական դհոլներով ու դմփ-դմփ-հու' գոչյուններով, «նիկոլ վարչապետ» աղաղակող երթին իր ակտիվ մասնակցությունը ո՜չ իր զավակի վերադարձին է խանգարում, ո՜չ էլ իր վիշտը ծաղրում։
 
Ինձ ճանաչողներից շատերն այս նկարի շրջանակի մեջ առած մարդուն երևի կհիշեն. ամիսներ առաջ կառավարության դիմաց ինձնից որդուն էր պահանջում` միաժամանակ ասելով, որ դադարեցնենք բողոքի ակցիաները, քանի որ այդպիսով խանգարում ենք իրենց զավակների վերադարձին կամ գտնվելուն։
 
Բոլորդ տեսել եք, թե այդ ժամանակ ինչպիսի վարքագիծ դրսևորեց։ Եվ չնայած այդ ամենին` ես իրեն նայեցի, որպես որդեկորույս ծնողի, հուզական մարդու և փորձեցի հասկանալ նրան` կուլ տալով նրա կողմից մեր հասցեին հնչող վիրավորանքները։
 
Այս մարդը ժամանակ առ ժամանակ աչքի է ընկնում իր հարցազրույցներով և ընդդիմությունից պահանջում՝ դադարեցնել հանրահավաքները, հանրահավաքների ժամանակ չհնչեցնել ազգային-ազատագրական երգեր, քանի որ դա փակում է իրենց երեխաների ճանապարը, իսկ ազգային-ազատագրական երգերը ծաղրանք են իր պես սգի մեջ գտնվող մարդու նկատմամբ։
 
Հարգելի հայրենակից ես պետական պաշտոնյա չեմ, որ կարողանամ քո որդուն վերադարձնել, իսկ երեկ քո կողքին կանգնած զույգը միակ պատասխանատուն է քո որդու անհայտ կորած լինելու համար։
 
Սիրելի հայրենակից, իսկ եթե ես Աստծու կամոք կարողացել եմ ողջ վերադառնալ այդ պատերազմից, դա դեռ չի նշանակում, որ Դուք ինձ վրա գոռալու կամ ինձ ինչ-որ անհասկանալի պահանջներ ներկայացնելու իրավունք ունեք։
 
Աստված տա, զավակիդ գտնես և ողջ առողջ վերադառնա, բայց ծափերով, տոնական դհոլներով, դմփ-դմփ-հու' գոռալով և «նիկոլ վարչապետ» աղաղակող երթերի մասնակցելով կարծում եմ այդքան էլ արդյունավետ ճանապարհ չես ընտրել, ոչ էլ, առավել ևս, դրանով վիշտդ կթեթևացնես»։
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica