close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ այս իրողությունը մեր թշնամիններն ավելի լավ են հասկանում. Սենոր Հասրաթյան

Քաղաքական

2 Մարտի 2021, 20:23
 Ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ այս իրողությունը մեր թշնամիններն ավելի լավ են հասկանում. Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրել է.

«ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ու իր «թիմը»՝ իշխանազավթման շուրջ երեք տարիների ընթացքում, կարծես թե, հասցրեցին կատարել հավանական ու անհավանական բոլոր այն քայլերը, որոնք ամբողջությամբ բացահայտում են նրանց ապազգային էությունն ու օտարին ծառայելու խոնարհ պատրաստակամությունը:

Ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ այս իրողությունը մեր թշնամիններն ավելի լավ են հասկանում (և բավականին գրագիտորեն օգտագործում իրենց շահերի համար), քան սեփական հանրության այն հատվածը, որն, իր չեզոք պահվածքով, շարունակում է հանդուրժել այս պատահականությունների կողմից արդեն իրականացված ու դեռ շարունակվող պետականաքանդ խելագարությունը…

Մեր բոլորիս աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը… Կորցնում ենք ոչ միայն չմտածող հատվածի անընկալունակության, այլ, ցավոք, նաև՝ «մտածող» ու «աշխարհաճանաչ» այն մարդու հանցավոր անսկզբունքայնության արդյունքում, ով այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի աթոռը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica